Հասարակություն

Ղարաբաղում գարնանը, հնարավոր է, պատերազմի սկսվի. Զարուհի Փոստանջյան

2019 թվականի գարնանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կարելի է ռազմական գործողությունների սկիզբ սպասել: Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ դա կլինի Սերժ Սարգսյանի ղեկավարած բանակում աննախադեպ կոռուպցիայի, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության  հետեւանք: «Այսօրվա իշխանությունն Արեւմուտքի հետ բանակցություններ չի վարում, լուրջ տարաձայնություններ ունի ՀԱՊԿ գլխավոր դաշնակիցների հետ, փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչի հետեւանքը դարձավ գազի գնի թանկացումը»,- նշեց նա:

Փոստանջյանը հավելեց, որ արեւմտյան քաղաքական գործիչների վերբերմունքը, որոնք Հայաստան են այցելում, կամ որոնց հետ իշխանության ներկայացուցիչները հանդիպում են Հայաստանի սահմանների դուրս, ամենից ավելի խոսուն են ասում այն մասին, որ երկիրն, ըստ էության, իր խնդիրների հետ մենակ է մնացել:

«Տարօրինակ է, որ մենք ազգային քաղաքականության հայեցակարգ չունենք: Էլ ավելի տարօրինակ է, որ նախընտրական արշավի ժամանակ ոչ մի քաղաքական ուժ այս հարցին չանդրադարձավ: Այս մասին վերջին անգամ խոսվել է 2007 թվականին, բայց այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել»,- շեշտեց կուսակցության նախագահը:

Առնչվող Հոդվածներ