Արտակարգ դեպք/Պատահարներ

Մագադանի բնակչուհին ծեծել է երկու պետավտոտեսչի:

Մագադանում հետաքննվում է երկու քրեական գործ տեղի բնակչուհու հանդեպ, որը ծեծել է երկու պետատվտոտեսչի, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով մարզային դատախազության կայքին։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ իրավապահները կանգնեցրել են այն մեքենան, որում գտնվել է կինը, ստուգելու համար։ Ուղեւորուհին դժգոհ էր ոստիկանության աշխատակցի օրինական պահանջից եւ սկսել է իրեն ագրեսիվ պահել՝ հարվածելով նրան։

Հետագա հետաքննության համար նրան տարել են Մագադանի մարզային ՆԳՆ։ Շենքի միջանցքում կինը հարվածել է մեկ այլ ավտոտեսչի։

Ուղեւորուհու հանդեպ երկու քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։ Կնոջը սպառնում է մինչեւ հինգ տարի ազատազրկում։

Առնչվող Հոդվածներ