Արտակարգ դեպք/Պատահարներ

Մագնիտոգորսկի բնակիչն օգնել է փրկարարներին՝ սեփական անօդաչուով նկարահանելով փլուզման վայրը (տեսանյութ):

Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի բնակիչ Արտյոմ Իբրագիմովն օգնել է փրկարարներին՝ սեփական անօդաչու թռչող սարքի օգնությամբ նկարահանելով փլուզված մուտքով շենքը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դրա շնորհիվ փրկարարներին հաջողվել է բացահայտել տանիքի իջեցումը, ինչը նոր փլուզման կարող էր հանգեցնել:

Տեղեկանալով ողբերգության մասին՝ քաղաքի բնակիչը ժամանել է դեպքի վայր և առաջարկել օգտագործել իր անօդաչուն նկարահանումներ իրականացնելու համար: Վերջինս փրկարարների հետ է անցկացրել նախատոնական ամբողջ օրը՝ նկարահանելով փլուզման գոտին:

Վերջին տվյալների համաձայն՝ փրկարարները փլատակների տակից 39 մարդու մարմին են դուրս բերել: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին, գազի պայթյունի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի մուտքերից մեկը: Փլուզման գոտում 120 մարդ է բնակվել:

ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը հայտնել է, որ փլատակների տակ այլևս մարդիկ չեն մնացել: Նրա խոսքով՝ ԱԻՆ-ն ավարտում է որոնողական աշխատանքները:

Առնչվող Հոդվածներ