Հասարակություն

Մագնիտոգորսկում բնակելի շենքի փլուզման բոլոր զոհերի դիերի ճանաչման գործընթացն ավարտված է:

Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի շենքերից մեկում պայթյունի հետևանքով առաջացած փլուզման բոլոր զոհերի դիերի ճանաչման գործընթացն ավարտված է, մահացածները 39-ն են, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Գազի պայթյունի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի մուտքերից մեկը: Փլուզման գոտում 120 մարդ է բնակվել: Տուժածներից ամենափոքրը 10 ամսական երեխա է, որի վիճակն այժմ բժիշկները գնահատում են կայուն:

Հայտնի է նաև, որ փրկարարները կապամոնտաժեն նույն շենքի երկու այլ մուտք՝ նոր աղետալի փլուզումից խուսափելու համար:

Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկին տեղեկացրել է, որ վնասված շենքի բնակիչներին ժամանակավոր ապաստարան կտրամադրվի:

ՌԴ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ գործ է հարուցել:

Նախօրեին Մագնիտոգորսկ է ժամանել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հանդիպել է տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին:

Առնչվող Հոդվածներ