Արտակարգ դեպք/Պատահարներ

Մագնիտոգորսկում փլուզված շենքի փլատակների տակից դուրս բերված 10 ամսական երեխայի վիճակը կայուն է գնահատվում:

Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքում պայթյունի հետևանքով փլուզված բնակելի շենքի փլատակների տակից դուրս բերված 10 ամսական երեխայի վիճակը բժիշկները կայուն են գնահատում, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ 10 ամսական Վանյա Ֆոկինը դեռևս շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում, նրա մոտ որոշակի դրական տեղաշարժ է նկատվում, արձանագրվել է լաբորատոր ցուցանիշների նորմալացում, գիշերը երեխան անցկացրել է հանգիստ:

Հիշեցնենք, որ Մագնիտոգորսկի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի:

Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում պայթյուն էր տեղի ունեցել 10-հարկանի բնակելի շենքերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել:

Հայտնի է, որ մահացածներից 6-ը երեխաներ են եղել:

Առնչվող Հոդվածներ