Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Գազայի հատվածում տիրող իրավիճակին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեշը Գազայի հատվածում հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավարի մամուլի գրասենյակը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Նա ուշադիր հետևում է Գազայի հատվածում վերջին  զարգացումներին», — ասվում է հաղորդագրության մեջ:

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտնում է, որ «ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը սերտորեն գործակցում է Եգիպտոսի եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար»:

Ավելի վաղ, ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դաննի Դանոնը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կոչով դատապարտել պաղեստինյան կողմի հրթիռային հարձակումները՝ «Համաս»-ն անվանելով ահաբեկչական կազմակերպություն: Իսկ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը միջազգային հանրությանը կոչ էր արել միջամտել Գազայի հատվածում իրավիճակին և դադարեցնել իսրայելական ագրեսիան:

Նյութի աղբյուր՝ Tert.am

Առնչվող Հոդվածներ