Արտակարգ դեպք/Պատահարներ
Մահացու վրաերթ Երևանում. տղամարդը փողոցն անցել է արգելապատնեշի վրայով


Այսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել, վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
https://mamul.am/am/news/144146?fbclid=IwAR1aYJw9EJrSp1Cn9PS7K3ExOata6fUxtUePgM_ecIEZrf1KJZXkRvC1L8U