Աղջիկների ակումբ

Մայրական խորհուրդներ դստերը


Առաջին հերթին ինքդ քեզ սիրիր:

Միջնակարգ դպրոցը դեռ իրական կյանքը չէ: Պատրաստ եղիր դրան:

Կյանքում բազմաթիվ անպետք աղջիկների կհանդիպես: Պարզապես պահիր քո նշաձողն ու առաջ անցիր:

Եթե իսկական ընկեր ես գտել, փորձիր պահպանել նրան՝ անկախ այն հանգամանքից, թե որքան հեռու եք իրարից: Իրերը քեզ չեն երջանկացնի:

Ինքը ոչ ոքի մի դատապարտիր, բայց պատրաստ եղիր, որ քեզ մշտապես կդատապարտեն: Քիթդ բարձր, փոքրիկս:

Իսկապես ճանաչիր տատիկիդ:

Ոչ բոլոր խնդիրներն են աշխարհի վերջը:

Ընտրիր քո գլխավոր մարտը, ամենեւին էլ ոչ բոլոր բաների համար կարելի է պայքարել:

Քեզ ուրիշների հետ մի համեմատիր, նրանք երբեք չեն լինի այնպիսին, ինչպիսին դու ես:

Անկախ այն բանից, թե որքան ես սիրում մարդուն, ձգտիր չկորցնել ինքդ քեզ:

Խոսիր: Գտիր քո ձայնն ու օգտագործիր այն:

Սովորիր «ոչ» բառն ու մի վախեցիր օգտագործել այն:

Պետք է քո սեփական կյանքի պատմությունը գրես, փորձիր էջերը երջանիկ իրադարձություններով լցնել:

Երբեք մի վազիր տղամարդու հետեւից: Ճիշտ կլինի, եթե նա գտնի քեզ:

Սովորիր ճիշտ ընդունել հաճոյախոսություններն ու փորձիր հավատալ դրանց:

Միշտ ազնիվ եղիր:

Փորձիր երջանիկ լինել սեփական դերում եւ մի վախեցիր միայնությունից:

Երբեք մի վախեցիր կիսվել քո զգացողություններով:

Կարելի է վիճել:

Կարդա այն ամենը, ինչ ձեռքիդ տակ կընկնի: Գիտելիքն ուժ է:

Եթե գնացել ես տղայի տուն ու ոչ մի գիրք չես տեսել, հեռացիր նրանից:

Դու ինչ-որ մեկի սեփականությունը չես:

Միշտ ի վիճակի եղիր պաշտպանել ինքդ քեզ: Միշտ:

Մի վախեցիր անհաջողությունից: Դրանց շնորհիվ սովորում ես:

Երբեք էլեկտրոնային տարբերակով մի ուղարկիր այնպիսի բան, որը չէիր կարողանա տպագրել քաղաքային թերթի առաջին էջում: Եթե նույնիսկ ջնջես այն, ինչ-որ տեղից կհայտնվի:

Օգնիր ուրիշներին, բարի գործերը երջանկություն են բերում:

Սիրալիր եղիր, երախտագիտությունը բացահայտում է բնավորությունը:

Միշտ վստահիր ներքին կանխազգացմանը: Միշտ:

Քաղաքավարի եղիր:

Քո գործողություններին ավելի լավ կխոսեն քո մասին, քան բառերդ:

Մի թաքցրու զգացմունքներդ, դրանք արտահայտելու միջոց գտիր:

Գեղեցկություն փնտրիր ամեն ինչում:

Արեւապաշտպան կրեմ օգտագործիր:

Մի կորցրու կապերդ մարդկանց հետ, որոնք սիրում են քեզ:

Միշտ բարձր պահած գլխով առաջ շարժվիր կյանքում: Ինքնավստահությունը գրավիչ է:

Աղբյուրը՝ uduba.com

Առնչվող Հոդվածներ