Հասարակություն

Մանվել Գրիգորյանը պնդում է, որ իր վիճակի վաթտարացման պատճառը ՔԿՀ պայաններն են. ՄԻՊ (տեսանյութ):

ՄԻՊ ներկայացուցիչը և բժիշկն անցած ուրբաթ երեկոյան այցելել են Մանվել Գրիգորյանին: ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը խոսել է Գրիգորյանի փաստաբանի հետ:

Ըստ նրա՝ դեռևս հետազոտություններ են իրականացվում, բժիշկները չեն կարող ասել, թե Մանվել Գրիգորյանը որքան կմնա դեռ «Նաիրի» ԲԿ-ում և երբ կտեղափոխվի:

Նա նշեց, որ Գրիգորյանը պնդում է, որ իր վիճակի վաթտարացման պատճառը ՔԿՀ պայաններն են:

«Եթե մենք գտնենք, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, մենք այդ հարցը կբարձրացնենք»,- ասաց նա:

 

Առնչվող Հոդվածներ