Հասարակություն

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջողների բողոքի ակցիան ավարտվեց, որոշվեց 3 օր ճանապարհ չփակել:

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջողները Երևանի Հանրապետության հրապարակում ավարտեցին բողոքի ակցիան, որը մեկնարկել էր Վերաքննիչ դատարանի մոտ:

«Հավաքվել ենք միասնության պայքարի և մեր պայքարի անկասելիությունը ցույց տալու համար, մենք քայլերթով եկանք հրապարակ»,-նշեց ակտիվիստներից մեկը` նշելով, որ իրենց պահանջը նախապես ձևակերպել էին:

Ակտիվիստներն ընդհանուր հայտարարի եկան, որ այս երեք օրը ոչ մի փողոց չեն փակի: «Մենք ունենք մի նպատակ՝ այս ամենը վերջնական փուլի բերել»,-ասաց ակտիվիստներից մեկը:

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող մեկ այլ քաղաքացի նշեց, որ հասկացել են, որ դատաիրավական համակարգը բարձիթողի վիճակում է: «Դատաիրավական համակարգը չի հետևում իրավական դասակարգերին, և ժողովուրդն իր ձայնի իրավունքը բարձրացրեց և ապտակ տվեց դատաիրավական համակարգին»,-ասաց նա և նշեց, որ նախատեսում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպել:

«Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ էլ ոչինչ էլ չանի, ինչ որ արել է, արդեն պետք է գրվի պատմության մեջ որպես ոսկե կանոն»,-ամփոփեց նա:

Առնչվող Հոդվածներ