Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանի կնոջ եղբայրը որոշել է պատգամավոր դառնալ:

Գեներալ Մանվելի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը պատգամավորության թեկնածու է։

Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաև «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ ցուցակով առաջադրվել։

«Մենքը» Արամ Սարգսյանի «Հանրապետություն» և Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքն է:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

ԱԺ ընտրություններին ընդառաջ. ուղեցույց ընտրողների համար

Առնչվող Հոդվածներ