Հասարակություն

Մանվել Գրիգորյանի որևէ տարածք չի հանձնվել քաղաքին. Էջմիածնի քաղաքապետ

«Ես ինքս նման վիճակ չեմ նկատել, պարբերաբար ճանապարհային ոստիկանության հետ եղել եմ կապի մեջ, որ բացառվեն նման երեւույթները: Իմ կարծիքով, մի փոքր գերագնահատված էր այդ ամենը: Միգուցե եղել են էպիզոդիկ դեպքեր, որոնք շատ կաճ են տեւել, իրավապահները արձագանքելն են դրանք»:

Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով լուրերին, որոնց համաձայն՝ Մանվել Գրիգորյանի աջակիցները սկսել են իրենց վատ պահել, լարված մթնոլորտ են ստեղծում, երթեւեկության են խոչընդոտում:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները՝ կապված Մանվել Գրիգորյանի տարածքների՝ պետությանը հանձնելու մասին, քաղաքապետն ասաց, որ լսել է նման լուրերի մասին, սակայն Էջմիածնի որևէ տարածք այս պահին չի հանձնվել քաղաքին։

«Մանվել Գրիգորյանը Էջմիածին համայնքին որեւէ բան չի հանձնել»:

Ըստ քաղաքապետի՝ էջմիածինը վերադարձել է բնականոն կյանքին:

Առնչվող Հոդվածներ