Սպորտ

Մարգարիտա Գասպարյան. Կփորձեմ լավագույն խաղս ցուցադրել Սերենա Ուիլյամսի դեմ

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն անդրադարձել է ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսի հետ դիմակայությանը:

«Սերենայի դեմ խաղացել եմ 2 անգամ՝ Ավստրալիայում ու Ուիմբլդոնում: Հրաշալի է մեծ ստադիոններում խաղալ մեծ խաղացողների հետ: Ցավալի է, որ խաղում ենք առանց հանդիսականների, բայց, ամեն դեպքում, դրանք անհավանական հուզեր են, նոր փորձ ու մարտահրավեր: Կփորձեմ լավագույն խաղս ցուցադրել այդ մրցախաղում:

Պայմանները շատ խիստ են: Չենք կարողանում դուրս գալ հյուրանոցից: Չի կարելի գնալ ռեստորան կամ զբոսնել Մանհետենում: Ամեն դեպքում, մենք այստեղ ենք եկել թենիս խաղալու համար և կենտրոնացած ենք դրա վրա: Ես այդպես եմ մտածում: Շատ ուրախ եմ, որ կազմակերպիչներն անցկացնում են այս մրցաշարը: Նրանք մեզ տվեցին խաղալու ու գումար վաստակելու հնարավորություն»,- հայ մարզուհու խոսքը մեջբերում է Tennis-russia.ru-ն:

Հիշեցնենք, որ US Open-ի առաջին շրջանում Մարգարիտա Գասպարյանը 3 սեթում հաղթել էր Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պուիգին՝ 6:3, 6:7, 6:0: Սերենա Ուիլյամսի հետ մրցախաղը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:

Առնչվող Հոդվածներ