Համացանց

Մարիամ Մելիքյանը՝ խորը դեկոլտեով հանդերձանքով


Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ ֆոտոշարքերով, գայթակղիչ կադրերով, ընտանեկան, ջերմ լուսանկարներով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում: Երիտասարդ մայրիկը գրում է խորը դեկոլտեով, սեւ երանգի հանդերձանք։ Մարիամն արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Հրապարակմանը կից Մարիամը դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Իմ սիրած եղանակը ամառն է, ձերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարիամ Մելիքյանը ներկայացել էր ամուսնու հետ։ Կադրում երիտասարդ ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Մարիամը կրում էր սեւ վերնաշապիկ, նա հավաքել էր վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Ընտանեկան կադրին կից նա գրառում չէր կատարել։

Առնչվող Հոդվածներ