Մշակույթ

Մեծացել եմ ՊԱՊ…

Չափից շատ ու արագ եմ մեծացել…Ես մեծացա այն ժամանակ, երբ այլևս նախանձով չնայեցի այն գրկախառնություններին, որտեղ հայրը իր սերը ամուր փաթաթում էր երեխայի պարանոցին….Որտեղ հայրը երեխայի հոգսերը դնում էր իր ուսերին ու երեխային ուսերին նստեցրած ման տալիս….Որտեղ հայրը բարկանում էր երեխայի վրա…Ես մեծացա այն ժամանակ, երբ վախով չբարձրաձայնեցի անունդ ու ականջներս չվախեցան, երբ լսեցին ՊԱՊ բառը… Ես մեծացա այն ժամանակ, երբ ամուր գրկեցի հիշողությունները, որոնք երբեմն աղոտ էին թվում ու ապրեցի այդ հիշողություններով…Պապ, անկախ ամենից ես սպասում եմ քեզ…Սպասում եմ, որ մի օր կկարողանամ հոգսերս ինքս դնել ուսերիդ ու իմանալ, որ ցավս հենարան ունի…Ես քո մասին շատ քիչ եմ գրում…Քո մասին շատ քիչ եմ խոսում, բայց մտածում եմ ավելի շատ, քան որևէ այլ բանի մասին…Իմ ամեն մտքի մեջ դու կաս…Ամեն արցունքիս մեջ քո հանդեպ ունեցած Կարոտս թրջվում է…Ամեն անգամ արդարացված ու չարդարացված սպասումներս տեսնելով ոտքի է կանգնում քո սպասումը, ու չգիտեմ՝ այն արդարացվա՞ծ է, թե՞ ՝ ոչ…Ամեն օրս լուսացնելով ու ամեն օր մեծանալով ես տեսնում եմ իմ մանկան աչքերը, որոնք ժպտում էին քեզ տեսնելիս, իսկ հիմա չեն դադարում թրջվել…Ես տեսնում եմ այն փոքրիկ աղջկան, ով մեծացավ շատ արագ, բայց սրտի խորքում փոքրիկ մնաց…ՔՈ փոքրիկը…Պապ, մեծացել եմ…Շա՜տ եմ մեծացել ու մտքերս արդեն ծերացել են…Երանի տեսնեի ծերանալդ… Երանի ափիդ մեջ առնեիր մանկությունս ու ինձ ձեռքերիդ մեջ մեծացնեիր…Սա միակ դեպքն է, երբ ուզում եմ տեսնել ծնողիս ծերանալը…Սա միակ դեպքն է, որն ինձ արագ մեծացրեց ու գուցե նաև ստիպեց, որ ծերանամ այսքան վաղ…

1։1

601.12.2020

______________________

Հեղինակ ՝ @_gaya_asoyan_

Առնչվող Հոդվածներ