Ժամանց

Մեծ Բրիտանիայում լուսանկարել են հազվագյուտ լսնամաշկ սկյուռի (լուսանկարներ):

Մեծ Բրիտանիայում Սթիվեն Պլանթ անունով լուսանկարիչը թռչուններ լուսանկարելիս անսպասելիորեն լսնամաշկ սկյուռ է նկատել, գրում է The Independent-ը:

«Երբ տեսա կենդանուն, աչքերիս չէի հավատում: Նա շատ դանդաղ էր մոտենում: Սկզբում կարծեցի, թե իմ առջև առնետ է, սակայն հետո նկատեցի կենդանու փամփլիկ պոչը»,- պատմել է լուսանկարիչը:

Նա նաև ասել է, որ կրծողից 30 մետր հեռավորության վրա է եղել և, չնայած դրան, կենդանին չի վախեցել իրենից:

«Նա դանդաղ տեղաշարժվում էր, ապա մի քանի վայրկյանով քարացավ տեղում, ինչն էլ թույլ տվեց ինձ հաջող լուսանկարներ անել»,-հավելել է Սթիվենը:

Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայում ընդամենը 50 լսնամաշկ սկյուռ է բնակվում: Կրծողների մորթու սպիտակ գույնը պայմանավորված է մելանինի անբավարարությամբ:

Առնչվող Հոդվածներ