Մշակույթ

Մեծ Բրիտանիայում նկարիչը ծրագրում է աղբով լի պարկի ինստալյացիան աճուրդով վաճառել նվազագույնը 50 000 ֆունտ ստերլինգի դիմաց (լուսանկար)


Մեծ Բրիտանիայի Արվեստի թագավորական քոլեջի շրջանավարտ 53-ամյա հայտնի նկարիչ Գևին Թերքը ծրագրում է նվազագույնը 51 000 ֆունտ ստերլինգի դիմաց վաճառել իր աշխատանքներից մեկը, որն իրենից աղբով լի պարկի ինստալյացիա է ներկայացնում, գրում է republicworld.com կայքը։ 

«Ճիշտ է՝ ներսում ոչ մի աղբ էլ չկա, իսկ պարկն էլ պարկ չէ․ իրականում դա բրոնզից պատրաստված քանդակ է, որը սև է ներկվել»,-ասվում է հոդվածում։ 

Նշվում է, որ մոդեռնիստական աշխատանքներով հայտնի Թերքն առաջին անգամ չէ, որ սովորական ապրանքների պատկերներով ինստալյացիաներ է ստանում։ Օրինակ՝ նրա աշխատանքներում հաճախ կարելի է տեսնել միանգամյա օգտագործան բաժակների, սննդի փաթեթավորման, մեքենայի անիվի, սվարաթղթե տուփի քանդակներ։ Հայտնի է, որ նմանատիպ աշխատանքներն աճուրդում սովորաբար վաճառվում են 20-30 հազար ֆունտ ստերլինգի դիմաց։ 

Այս անգամ Թերքն իր աշխատանքին «աղբանոց» անունն է տվել և պարզաբանել, որ պարկն արվեստի բնույթի մասին մտածելու կոչ է, այն բնույթի, թե ինչու են մարդիկ որոշ իրեր նետում աղբի մեջ, իսկ որոշները թանգարանում համընդհանուր ցուցադրության ներկայացնում։ 

Առնչվող Հոդվածներ