Uncategorized
Մեկնարկել է մարքեթինգային քարոզարշավ՝ «Ընտրի՛ր Հայաստանը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

«Բիզնես Արմենիան», արտահանման եւ ներդրումների խթանման նպատակով, 6 ոլորտային եւ երկրի իմիջն ու գրավչությունները ներկայացնող մեկ ընդհանուր մարքեթինգային փաթեթ է պատրաստել։
Նյութերը հրապարակվելու են Select Armenia («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ եւ «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։
Նյութերն անգլերեն են, առաջին հերթին ուղղված են միջազգային ներդրողներին ու գործարարներին, արտերկրյա հարթակներում հասանելի դարձնելու նպատակ է դրված։
Հայաստանի գրավչությունները կներկայացվեն դեղագործության, էներգետիկայի, գյուղմթերքի վերամշակման, տեքստիլ, ՏՏ, ոսկերչության ոլորտների օրինակներով։
Մարքեթինգային փաթեթներն ընդգրկում են տեսանյութ (շուրջ 2 րոպե տեւողությամբ), ոլորտային հետազոտություններ, հաջողության պատմություններ, տպագիր նյութեր։
Հրապարակվել է առաջին տեսանյութը՝ ՏՏ ոլորտի վերաբերյալ:
