Հասարակություն

Մենք եկել ենք, որ այս հարցը ներկայացնենք անձամբ Նիկոլ Փաշինյանին ու իրենից լսենք հստակ պատասխան․(Տեսանյութ)

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվել է դեպի Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որպեսզի իրենց ընդունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրանք ցանկանում են, որ զինգրքույկում նշվի պատերազմի մասնակից լինելու փաստը, ինչի շնորհիվ կարող են կրթական տարբեր արտոնություններ և բուժում ստանալ:

Հիշեցնենք,որ իրենց պաշտոնական էջում նախապես տեղեկացրել էին հավաքի մասին։

Հարգելի՝ Հայրենակիցներ տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 21-ին ժամը 12։00-ին ազատության հրապարակում տեղի է ունենալու հավաք,որտեղից ոտքով քայլելու ենք դեպի կառավարության շենք հանդիպելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հավաքը կազմակերպում է “Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունը։ Հավաքի նպատակն է վերջնականապես լուծել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում, մասնակցության փաստը չնշելու հարցը։ Բոլոր այն տղաները, ովքեր ունեն այս խնդիրնը իրենց զինգրքույկներում, կոչ ենք անում միանալ մեր թիմին և մինչև վերջ պահանջել որպեզի ապրիլյան պատերազմին մասնակցելու փաստը նշվի զինգրքույկներում։

 

Առնչվող Հոդվածներ