Արցախ

«Մենք մինչ օրս թշնամիներ ենք». BBC-ն ներկայացրել է, թե ինչպես են Արցախում բնակվող հայերը հարմարվում կյանքին

Tert.am-ը գրում է․

Ռուս խաղաղապահներն ամեն օր շարունակում են ապահովել Ղարաբաղ վերադարձող բնակիչների տեղաշարժի անվտանգությունը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ծավալուն հոդվածով ներկայացնում, թե ինչ իրավիճակ է տիրում է Արցախում պատերազմից հետո:

Պարբերականի թղթակիցները, որոնք մի քանի օր անցկացրել են Լեռնային Ղարաբաղում, նշում են, որ «Ստեփանակերտում կյանքը, թվում է, թե, իսկապես վերջնականապես վերադարձել է խաղաղ հունին, սակայն որոշ հատվածներում բնակիչները չեն շտապում վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր»:  

«Նկարահանել կարելի է ամեն ինչ, բացի դիտակետերից և զինվորականներից»,- Լաչինի միջանցքով անցնելիս հրահանգում են ռուս խաղաղապահները:

«Երբ մեքենան նոր-նոր սկսում է լեռնային ճանապարհով իջնել սահմանային անցակետ, որտեղ հերթապահում են խաղաղապահները, կրկին տեսարան է բացվում դեպի Արիավան փոքր գյուղը: Վեց շարք միանման սպիտակ տներ՝ կարմիր տանիքներով, որոնք ժամանակին կառուցվել էին Լիբանանից եկած հայերի համար»,-նկարագրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ մինչև 2020 թվականի պատերազմն այստեղ բնակվել է մոտ 300 մարդ, դրանից հետո գյուղ են վերադարձել 87 բնակիչ:

«Ես առաջնորդվում են նրանով, թե ինչ են պայմանավորվել Ալիևը, Պուտինը և Էրդողանը. բոլորը մնում են իրենց տեղերում: Նշանակում է՝ մենք նույնպես մնում ենք մեր տներում»,- լրագրողների հետ զրույցում ասել է գյուղապետը՝ մեկնաբանելով, թե ինչու է որոշել մնալ և ապրել Արիավանում, թե7 դա պաշտոնապես Ադրբեջանին անցած տարածք է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/03/03/artsakh/3542207

Առնչվող Հոդվածներ