Քաղաքականություն

«Մենք նոր պատժամիջոցներին հակազդելու պլան ունենք». Իրանի փոխնախագահ:

Թեհրանը ձեռնամուխ է ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների բացասական ազդեցությանը հակազդելու ծրագրի իրականացմանը: Այդ մասին  հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: Նա ընդգծել է, որ «ճիշտ չէր լինի պնդել, թե պատժամիջոցները ազդեցություն չեն ունենում երկրի վրա»:

«Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի նվազեցնենք սահմանափակիչ միջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա»,- Ջահանգիրիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: Փոխնախագահը նշել է, որ «ընթացիկ դժվարությունների հաղթահարումը հնարավոր է միայն երկրի բնակչության հետ իշխանությունների փոխգործակցության դեպքում»: «Մենք նոր պատժամիջոցներին հակազդելու պլան ունենք»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Առնչվող Հոդվածներ