Քաղաքականություն

«Մենք պատժամիջոցները ճիշտ չենք համարում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի ընդունում Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ հայտարարված պատժամիջոցները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Մենք պատժամիջոցները ճիշտ չենք համարում, քանի որ մեր կարծիքով դրանք ուղղված են խախտելու աշխարհի հավասարակշռությունը: Բացի այդ, դրանք դեմ են իրավունքին ու դիվանագիտությանը: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Էրդողանը:

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ լայնամասշտաբ պատժամիջոցները, որոնք գլխավորապես առնչվում են Էներգետիկայի ու բանկային ոլորտներին: Միացյալ Նահանգներում անցանկալի են հայտարարվել ավելի քան 700 անձ ու կազմակերպություն: Նրանք, ովքեր կհամագործակցեն այս ցուցակում հայտնված անձանց կամ կազմակերպությունների հետ, ևս կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Սակայն 7 երկրի համար ժամանակավոր բացառություն է արվել. այդ երկրներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան:

Առնչվող Հոդվածներ