Աշխարհ

Մեսիի հայրը Լապորտային տեղեկացրել է, թե որ դեպքում Լեոն կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ակումբում կմնա միայն որոշակի պայմանների դեպքում:

Ֆուտբոլիստի հայրը և գործակալը՝ Խորխե Մեսին, «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտային հայտնել է, որ իր որդին ցանկանում է մնալ կատալոնական ակումբում այն պայմանով, որ թիմի կազմը ուժեղացվելու այն մակարդակի, որը թույլ կտա պայքարել Չեմպիոնների Լիգան նվաճելու համար:

Ընդ որում, 33-ամյա արգենտինացին պատրաստ է աշխատավարձի նվազեցմանը:

Իսպանիայի Գավաթը նվաճելուց հետո, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Բարսան» Լա Լիգան նվաճելու լավ շանսեր ունի, Մեսին համարում է, որ թիմն ունի հեռանկարներ և դա ակումբում մնալու նրա մտադրության վրա ազդում է:

Առնչվող Հոդվածներ