Քաղաքականություն

Մերկելը հայտարարություն է արել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի եւ ԵՄ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իր համար առաջնահերթություն է: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կանցլերն այդ մասին նշել է իր ելույթում՝ Քրիստոնյա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ:

«Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, որպեսզի մենք ունենանք ամենալավ հարաբերությունները»,-նշել է կանցլերը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան Եվրոպայի մի մաս է, բայց հանրաքվեի միջոցով հանրության ընտրությունը պետք է հարգել:

Առնչվող Հոդվածներ