Համացանց

Մինուս 45 կիլոգրամ. մարզիչը պատմել է, թե ինչպես է ծննդաբերությունից հետո նիհարել Ջեսիկա Սիմփսոնը


Դերասանուհի եւ երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայրացավ անցյալ տարվա մարտի վերջին: Ծնվեց նրա դուստրը։ Ջեսիկային կեսարյան հատում էին արել, քանզի նա չափից շատ ավելորդ քաշ էր հավաքել։

Երրորդ հղիության ժամանակ Սիմփսոնը առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ շատ է գիրացել, նրա քաշը հասել է ռեկորդային 108 կիլոգրամի: Ծննդաբերությունից հետո Ջեսիկան անմիջապես չէր կարող սկսել սպորտով զբաղվել, բայց կես տարի անց Սիմփսոնն ազատվել է 40 կիլոգրամից։

Նախօրեին՝ դստեր ծնվելուց մեկ տարի մի ու մի քիչ ավելի, Ջեսիկան ցուցադրել է իր ներկայիս կազմվածքը։ Նա խիստ նիհարել է եւ մարզել մկանները։ Այժմ երգչուհին ունի հարթ որովայն ու մկանոտ ոտքեր:

Ջեսիկա Սիմփսոնի մարզիչը որոշել է բացահայտել նման ֆենոմենալ կերպարանափոխության գաղտնիքը։ Նա նշել է, որ արտիստուհին լավ քնել է, շատ է շարժվել եւ ուժային վարժություններ է կատարել։ Սննդի մեջ Սիմփսոնը հիմնականում օգտագործել է բջջանյութ եւ սպիտակուցներ։

«Սկզբում մենք նպատակ էինք դրել օրական 12 հազար քայլ անել։ Եվ անպայման քնել օրական յոթ ժամ», — E! News պարբերականին տված հարցազրույցում պատմել է մարզիչ Հարլի Պաստերնակը։

Աղբյուրը՝ Eg

Առնչվող Հոդվածներ