Հասարակություն

Միջազգային նախագծում ներկայացնելու եմ Հայաստանը. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր սկսվում է դեպի Էմիրատներ մեր շրջագայությունը, որտեղ ելույթ եմ ունենալու մի միջազգային նախագծի շրջանակներում ու ներկայացնելու եմ Հայաստանը:

Էմիրատներում շարունակելու ենք «Արմատ»-ի նկարահանումները,որի ընթացքում փորձելու ենք բացահայտել տեղի հայկական համայնքը, ծանոթանալու ենք նոր ու հետաքրքիր մարդկանց հետ:

Մեր էջերն այս օրերին կլինեն ակտիվ, կփորձենք հնարավորինս լուսաբանել շրջագայությունը»:

 

 

Առնչվող Հոդվածներ