Քաղաքականություն

«Մի կերպ, քաջ Նազարի բախտով թռել են աթոռին». Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱԻՄ-ը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի համար արդեն սկսել են դրամահավաք։ Աշխատանքներ են իրականացնում նաև դաշինք կազմելու ուղղությամբ։

«Հայաստանի կուսակցությունների մեծ մասը հիասթափված է, ասում են, որ այս կարճ ժամանակում չեն տեղավորվի, երևի այս իշխանություններին հենց սա էլ պետք էր։ Չէ՞ որ մի կերպ, քաջ Նազարի բախտով թռել են աթոռին, հիմա ավելի լավ չէ՞, որ մրցակիցներ չունենան։ Իրենք իշխանական ողջ ռեսուրսը կօգտագործեն, չնայած արդեն օգտագործում են, այն, որ օրը երկու ժամ բոլոր լրատվամիջոցները խոսում են վարչապետի մասին, սա արդեն նախընտրական մթնոլորտի կոպտագույն խախտում է»,- նշեց Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հին սահմանադրությամբ, ինչը մեծագույն խայտառակություն է։

Առնչվող Հոդվածներ