Համացանց

Մի փոքր երկար է, բայց կարևոր. Գևորգ Զաքարյան

Սիրելի Հայրենակիցներ այս 2,5 տարիների ընթացքում մեր պետությունը անցավ բազմաթիվ փորձությունների միջով: Այս 2,5 տարվա ընթացքում մեր առջև ծանրացած էր COVID-19 չարիքը երբ մարդկանց ուղղակի խնդրում էին մնալ տանը և կանխել այդ չարիքի տարածումը: Այս 2,5 տարավ ընթացքում Հայաստան Պետությանը անցավ երկու պատերազմների միջով: Առաջինը դա կորոնավիրուսը և եկրորդ աղետալի, կործանարար պատերազմը որտեղ նահատակվեցին բազմաթիվ հերոս տղաներ: Այս պատերազմները տարբեր խնդիրների առաջ կանգնեցրեց, թե տնտեսակն, թե քաղաքական և, թե արտաքին քաղաքական…

Այս երկու պատերազմներից զատ մենք ունեցանք բազմաթիվ խնդիրներ քաղաքական առումներով, թե դատական համակարգում…Այս իշխանությունը փորձեց իրականացնել անցումային արդարադատության և վեթինգ փորձելով առաջնորդվել ալբանական փորձով: ԵՎ այս ամեն խոսակցություններ կային դեռևս 2019 թվականին: Սակայն այսօր կարող ենք ասել, որ չի իրականացվել ոչ վեթինգ ոչ էլ անցումային արդարադատություն:

Հաջորդը դա նախկին ռեժիմից մեզ ժառանգություն մնացած Սահմանադրական Դատարան էր, որից ազատվելու և նորմալ Սահմանադրական Դատարան և նորմալ օրենքի երկիր ունենալու համար որոշվեց, որ տեղի կունենա հանրաքվե…Հանրաքվեի ժամանակ արդեն Հայաստան հասավ կորոնավիրուս կոչված չարիքը:Իշխանությունը ամեն կերպ փորձում էր կանխել վիրուսի տարածումը մարդկանց կոչ անելով կրել դիմակ, բայց շատ մարդիկ դիտավորյալ կերպով չէին կրում ցույց տալով, որ չկա վիրուս այս ամենը սուտ է և հերթական իշխանություն գործիքը…Շատերը վարակվեցին այդ վիրուսով ովքեր դիմակ հրաժարվում էին կրել:COVID-19 վիրուսը բազմաթիվ խնդիրներ առաջացրեց, թե տնտեսական առումով և, թե առաջապահական առումով:

Այսօր արդեն Ազգային Ժողովում ստեղծվել է Կորոնավիրուսի հանգամանքները քննող հանձաժողովի:

Իշխանությունը ամեն կերպ փորձում էր կանխել վիրուսի տարածում երբ վրա հասավ այս աղետալի պատերազմը: Շուրջ 44 օր շարունակ Հայաստանը և Արցախը կռվում էին ՆԱՏՕ-ի ամենա հզոր երկրներից մեկր Թուրքիայի դեմ: Իհարկե պատերազմը կարող էր այլ ավարտ ունենար եթե չլիներ ներքին դավաճանները:

Պատերազմի ավարտից հետո քաղաքական մրցապայքարի թատերաբեմ բարձրացան 17 քաղաքական աղբանոց համարվող քաղաքական ուժերը:Իրենք ամեն կերպ փորձում են ժողովրդից խլել իշխանությունը:Ինչպես եղել է 20 տարի շարունակ:Իհարկե դա իրենց չի հաջողվելու:

Նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ քաղաքական գործչներ հայտարարեցին, որ այս ամենի ելքը դա արտահերթ ընտրություններն են այդ ժամանակ բազմաթիվ մարդիկ չէին ընդունում այդ ամենը իսկ հետո երբ 2020 թվականի դեկտեմբերի վերջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է քննարկումներ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ արտահերթ ընտրություններ իրականացնելու համար: Կարելի է ասել ամեն ինչ իր հունով ընթանում էր վարչապետ Փաշինյանը հանդիպում էր արտախորհրդարանական ուժերի հետ: Արդեն նոր ընտրական օրենսգրքի մասին էր խոսք գնում…Նաև մեղադրյալի աթոռին նստած անձը հայտարարեց, որ մասնակցելու և կՌելու է, բայց մի քանի ժամանակ առաջ «Իմ քայլը» խմբակցությունը տարածեց հայտարարություն, որ ընտրություններ տեղի չեն ունենա: Մենք սխալվելու իրավունք և ժամանակ չունենք, որովհետևերկիրը կանգնած է ծանր մարտահրավերների առաջ: Բազմաթիվ խնդիրներ կան արտաքին հարաբերություններում, ծանր է տնտեսության վիճակը…….:Այո ՛, մենք դեռ շատ մեծ վերքեր ունենք, որոնք կբուժվեն միայն, եթե բոլորս համախմբվենք` ի շահ Հայաստանի Հանրապետության:

Ես վերհաստատում եմ իմ այն ժամանակվա կարծիքը, որ միայն ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ շնորհիվ մենք կարող ենք դուրս գալ այս արհավիրքից: ԵՒ որքան շուտ այդքան լավ:Եվ այդ ընտրությունները պետք է կազմակերպի այս իշխանությունը քանի, որ մենք տեսել ենք, թե ինչպես են կազմակերպվել նախկին իշխանություն իրականացրած ընտրությունները:

Առնչվող Հոդվածներ