ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ևս 18 մարդ է մահացել. РИА Новости


ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ևս 18 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հսկողությամբ և մոնիթորինգով զբաղվող օպերատիվ շտաբը:

Նշվում է, որ այսպիսով, մայրաքաղաքում վարակի հետևանքով մահացած պացիենտների ընդհանուր թիվը հասել է 5164-ի:

«Մոսկվայում անցած 1 օրում մահացել է 18 պացիենտ, բոլորն ունեցել են հաստատված թոքաբորբ և կորոնավիրուսի առկայության դրական պատասխան»,- նշվում է շտաբի հաղորդագրության մեջ”

Նախորդ օրը հաղորդվել էր 17 մահացածի մասին:

Առնչվող Հոդվածներ