Արտակարգ դեպք/Պատահարներ

Նալբանդյան 28 հասցեում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նալբանդյան 28 հասցեում, որտեղ նախկինում տեղակայված էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը, հունվարի 26-ի առավոտյան հրդեհ է բռնկվել։

Ժամը 08.11-ին ԱԻՆ 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ շենքի 2-րդ և 3-րդ հարկերում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում։ Հրդեհի պատճառը էլեկտրալարի կարճ միացումն է եղել:

Այրվել են սենյակի հատակի 1 քմ հատված, մեկ պահարան և մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
 լրատվական ծառայություն

Առնչվող Հոդվածներ