Տնտեսական

Նախագահը խոսել է ՀՀ բանկային համակարգի կայունության մասին:

Հունվարի 18-ին ավարտվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ: 

Արմեն Սարգսյանը, մասնավորապես, կարծում է, որ Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են համագործակցել բանկային եւ ֆինանսական ոլորտներում:

«Հանդիպել եմ մեծ հիմնադրամների, նաեւ՝ Դուբայի եւ Աբու Դաբիի ֆինանսական կենտրոնների ղեկավարների հետ, որովհետեւ Հայաստանը տարածաշրջանում առավելություն ունի՝ շատ լավ բանկային համակարգ: Ի տարբերություն մեր հարեւանների, ունենք բանկային համակարգ, որը շատ կայուն է: Դրա վառ օրինակը 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ մեր բանկային համակարգի կայունությունն էր: Սա փայլուն արդյունք է, որը պետք է կարողանանք օգտագործել որպես փաստարկ: Նույնիսկ երբ երկրում հեղափոխության էր տեղի ունենում, բանկային համակարգն այնքան լավ է կազմակերպված, որ կայուն էր: Հետեւաբար, մեր բանկային համակարգը կարող է լինել դարպաս դեպի Եվրասիական տարածք, այն կարող է միջազգային այլ ֆինանսական կենտրոնների գործընկեր դառնալ», — ասել է Արմեն Սարգսյանը:

Առնչվող Հոդվածներ