Տնտեսական

Նախագահն Արթիկում այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Գրին ֆուդ»-ի ղեկավարներն ասել են, որ իրենց արտադրանքը բարձր համային հատկանիշների եւ երկարատեւ պահպանման ժամկետի շնորհիվ մեծ պահանջարկ ունի:

Նրանք նաեւ նշել են, որ գործունեությունն ընդլայնելու մտադրություն ունեն եւ նախագահի հետ քննարկել են դրան միտված իրենց ծրագրային մոտեցումները:

Արմեն Սարգսյանը կարեւորել է մարզերում նման արտադրությունների հիմնումը, որը օգնում է տեղերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Գրին ֆուդ»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ:

Առնչվող Հոդվածներ