Հասարակություն

Նախընտրական <<կաշառքի>> բաժանում Շիրակի մայր բուհում ռեկտորի ընտրություններից առաջ:

Սույն թվականի մարտի 2-ին նշանակված են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններ:2017 թվականի մայիս ամսից` բուհի ՀՀԿ-ական ռեկտորի հեռացվելուց հետո կրքերը համալսարանում չեն հանդարտվում:

Ռեկտորի պաշտոնին հավակնում էին 4 թեկնածուներ,որոնցից մեկի մոտ առկա էր աշխատանքային ստաժի խնդիր և փաստաթղթերը ընդունող հանձնաժողովը չգրանցեց վերջինիս որպես թեկնածու:Թեկնածուներից մեկի փաստաթղթերն էլ ուղարկվել է ՀՀ ԿԳՆ պարզելու` վերջինիս համապատասխանելն ռեկտորի համար սահմանված պահանջներին:

Հիմնական պայքարն ընթանալու է Անդրանիկ Սարգսյանի և Բրուսովի լեզվաբանական համալսարանի նախկին պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանի միջև:

Լուսինե Ֆլջյանին սատարում են նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը` ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը,նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի որոշ կողմնակիցներ, ինչպես նաև Գյումրիում հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանն ու բուհի պատմության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը:Վերջիններիս Ֆլջյանը ընտրվելուց հետո ըստ  շրջանառվող լուրերի բուհում բարձր պաշտոններ է խոստացել:

Ի դեպ Լուսինե Ֆլջյանը համարվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կադրերից:

Այսքանի մասին չէինք խոսի,եթե երեկ համալսարանի ֆակուլտետներից մեկի աստիճաններին պատահական չգտնեինք բուհի կառուցվածքի նոր տարբերակ,որը մշակվել է Լուսինե Ֆլջյանի կողմանակիցների կողմից:

Նոր կառուցվածքում համալսարնանի ուսումնական գծով պաշտոնում նշանակվելու է Հովհաննես Խորիկայնը, իսկ մյուս պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավարի պաշտոնը տրվելու է Գագիկ Համբարյանին:Անգործ չեն մնալու նաև Ֆարմանյանն ու Ֆլջյանին աջակցող մյուս դասախոսները:

Հրավիրում ենք ՀՀ ԿԳՆ և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի ուշադրությունը վերոնշյալ հանգամանքների վրա, հորդորում,խնդրում և պահանջում ենք անցկացնել արդար և անկողմնակալ մրցույթ:

Վերոնշյալ հանգամանքները դիտվում են որպես,մեր կարծիքով, <<կաշառք պաշտոնների տեսքով>>, և կարող են վատ ազդեցություն ունենալ բուհի հետագա ճակատագրի վրա:

Կից ներկայացնում ենք բուհի <<Ֆլջանական>>  կառուցվածքի պատճենը:

Հարգանքով` ՇՊՀ մի շարք աշխատակիցներ:

Հ.Գ.Նամակն անստորագիր է հասկանալի պատճառներով:

Առնչվող Հոդվածներ