Պաշտոնական

Ներգաղթյալների «քարավանը» Մեքսիկայում մոտեցել է «մահվան ճանապարհին», որտեղ հարյուրավոր մարդիկ են անհետացել (լուսանկարներ)

Հարավային Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման շարժվող ներգաղթյալների 4.000 հոգանոց «քարավանը» մտել է մեքսիկական Վերակրուս նահանգ, որտեղ հանցավորության մակարդակը շատ բարձր է և որտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում նարկոկարտելները հարյուրավոր մարդկանց են առևանգել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք մոտեցել են այն ճանապարհին, որը հայտնի է որպես «մահվան ճանապարհ»: Այն անցնում է շաքարեղեգի ու մրգային դաշտերով: Նարկոկարտելների անդամներն այս հատվածում դարանակալում են մարդկանց, առևանգում նրանց ու հետո փրկագին պահանջում: Վերջին տարիներին այստեղ հարյուրավոր մարդիկ են անհետացել:

Նշվում է, որ ներգաղթյալների առաջին «քարավանը» գտնվում է ԱՄՆ սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:

 

 

Members of the migrant caravan continued on their way from Ciudad Isla, in the state of Veracruz Sunday

 

Ներգաղթյալների խոսքերով՝ իրենք փախչում են իրենց երկրներում տիրող աղքատությունից ու բռնությունից, սակայն չի բացառվում, որ փախուստի ճանապարհին այլ երկրում դառնան բռնության զոհ:

 

Members of the migrant caravan carry their belongings to the shelter of the Church of the Assumption, in the city of Puebla

 

Հայտնի է, որ ներգաղթյալները հիմնականում Հոնդուրասից են, Գվատեմալայից, Սալվադորից ու Նիկարագուայից:

 

 

Central American migrants pack into the back of a trailer truck as they begin their morning trek as part of a thousands-strong caravan hoping to reach the US border, in Isla, Veracruz state

 

Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման է շարժվում ներգաղթյալների միանգամից երկու «քարավան»: Առաջինը ձևավորվել է մի քանի շաբաթ առաջ՝ Հոնդուրասում: «Քարավանում» կա մոտ 14.000 մարդ՝ հոնդուրասցիներ ու Գվատեմալայի բնակիչներ: Նրանց մի մասը գտնվում է Գվատեմալայում, իսկ մյուս մասն արդեն Մեքսիկայի տարածքում է:

 

A migrant rests on the side of a cargo truck's cab, as a caravan of Central American migrants begin their morning trek away from Isla, Veracruz state, Mexico

Ներգաղթյալների մյուս «քարավանն» ավելի փոքրաթիվ է ու ձևավորվել է Էլ Սալվադորում:

 

Central American migrants begin their morning trek as part of a thousands-strong caravan hoping to reach the US border, in Isla, Veracruz state

Հայտնի է, որ այս մարդիկ փախչում են իրենց երկրներում սոցիալական ծանր վիճակից ու համատարած բռնությունից:

Այնուհանդերձ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «քարավանների» շարժն «անիմաստ է», քանի որ ինքը թույլ չի տա նրանց հատել ԱՄՆ պետական սահմանը: 

Migrants, part of a caravan traveling from Central America en route to the United States, walk by the road that links Metapa with Tapachula, Mexico

Նյութի աղբյուր՝ Tert.am

 

Առնչվող Հոդվածներ