Քաղաքականություն

Նիկոլի տեղը մի քիչ ամրացավ, արյունը հորդալու է Երևանի փողոցներում. Եղիազարյան

Ռոբերտ Քոչարյանի ազատ են արձակելու: Ես հավատում եմ նրա փաստաբաններին, ովքեր գործն ուսումնասիրելուց հետո ասում են, որ այն «ջուր» է: Բացի դրանից, ինձ այդպես մտածելու համար հիմք են տալիս ձայնագրությունները, որոնք այդպես էլ չբացահայտվեցին ու չեն էլ բացահայտվելու: Այսօր՝ հունվարի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ում խոսքերով, ավելի ուշ նոր ձայնագրություններ ի հայտ կգան. «Ձայնագրություններից պարզ է դառնում, որ այս ամեն ինչի ետևում մեկ մարդ է կանգնած՝ Փաշինյան Նիկոլը: Թե ինչու է նա ընկել միայն Քոչարյանյի հետևից, կպարզվի: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը մեծ պրոյեկտի մի փոքր հատվածն է միայն»:

«Օգոստոսին հայտարարեցին, որ Մարտի 1-ը բացահայտված է, արդեն 5-6 ամիս անցել է, եթե բացահայտված է, ինչու մինչև այսօր մարդասապանները, տականքների հավաքածուն մեզ հայտնի չէ: Եթե բացահայտված է, ինչու է գաղտնի պահում անունները: Ոչ մի զահրուզիբիլ էլ չի բացահայտել: Ուղղակի 100 օրվա համար ասաց ու անցավ առաջ, շատ սուտ բաներ է ասել ու անցել առաջ: Ամեն սանտիմետրը նկարած է, ինչպես են սպանել, որտեղ, ամեն ինչը կա, մնում է հանեն ու ասեն՝ ովքեր են մարդասապանները: Բայց չեն անում: Ուղղակի խնդիր ունեն Քոչարյանի հետ»,-ասաց բանախոսը:

Եզիազարյանը խոսեց նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու մասին՝ վստահություն հայտնելով, որ դա արվել է հենց Փաշինյանի որոշմամբ, ով այդ կերպ նախ ուզում է փնովել դատական համակարգը. Բացի դրանից, Նիկոլին օդի պես հարկավոր է, որպեսզի նա ողջ այդ համակարգը հանի փողոց, որպեսզի վճիռները 36 թվականի նման լուծվեն փողոցում, ոչ թե դատարանում. «Հլը բանը չի հասել նրան, որ պարանը գցի ծառն ու կախի, դա էլ կանի: Մի քիչ տեղը ամրացավ, ես ասել եմ, թե ինչեր է անելու՝ արյունը հորդալու է Երևանի փողոցներում: Նա պետք է միշտ կիսավախեցած վիճակում լինի, որ դրան չհասնի գործը»:

Առնչվող Հոդվածներ