Հեղինակային

«Նիկոլ ջան. իրենք իրենց լավ ապրելու համար քեզ են բերել նստացրել այդ աթոռին, որ դու այսօր իրանց ձեռք առնես ու ասես թամբալներ». Նարեկ Սամսոնյան

Թե բա մի հարցրեք կառավարությունն ինչ ա արել, հացրեք դուք ինչ եք արել: Խնդալու էլ չի, բայց էդ հարցն էլ պատասխան ունի Նիկոլ ջան. իրանք իրանց լավ ապրելու համար քեզ են բերել նստացրել էդ աթոռին, որ դու էսօր իրանց ձեռ առնես ու ասես թամբալներ: Քեզ բերել են, որ լավ ապրեն, իսկ դու ուղղաթիռով ես ման գալիս երկրի ներսում: Քեզ բերել են, որ լավ ապրեն, իսկ արդյունքում մենակ կինդ ա լավ ապրում` Շվեյցարիաներից ու Փարիզներից առևտուր անելով: Նենց, որ էդ Քենեդուց գողացած ու փոփոխած հարցիդ պատասխանը բոլորս գիտենք:
Հ.Գ. Փաշինյանը Ալեքսանյանից սովորեց «լավ ապրանքի վատ կրկնօրինակման նուրբ արվեստը»: Թե Ալեքսանյանը արաղ ա լցնում ու «մարդ սպանում», Նիկոլն էլ սկսել ա աշխարհահռչակներից թևավոր խոսքեր գողանալ ու ներկայացնել որպես իր սեփականը:

Առնչվող Հոդվածներ