Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանի 26-ի պրոյեկտն է. Զարուհի Փոստանջյան:

«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը բացատրում է, թե ինչու չեն մասնակցում առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Հնարավոր չէ ապահովել քաղաքական մրցակցություն ու ցանկացած մրցակցություն ապարդյուն է լինելու եւ նպաստելու է ավտորիտար համակարգի թարմացմանը։ Հայհոյախառն արտահայտությունների ներքո հնարավոր չէ լսելի դարձնել մեր խոսքը։ Նախորդ ընտրություններին մենք տեսանք, թե ինչպես են կեղծիքի ներքո քարոզարշավ իրականացնում»,-ասում է Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա, չկա նաև ընդդիմություն։

«Մեկը խելքով է, մեկը՝ դուխով, սա խաղ է, որը նպաստելու է ավտորիտարիզմի զարգացմանը»։

Ելք դաշինքը հենց այնպես չստեղծվեց, դա կեղծ դաշինք էր։ Մինչ դաշինք ստեղծելը նրանք հայհոյում էին միմյանց, ասում է Զարուհի Փոստանջյանը։

«Բազմիցս ասել եմ, Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանի 26-ի պրոյեկտն է։ Պատահական չէր նաեւ որ հանրապետականը մասնակցում է ընտրություններին, նրանք հիմա սրբի դեմքով են ի հայտ գալիս, այլ ոչ թե հանցագործի»։

a1plus.am

Առնչվող Հոդվածներ