Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչ է ինքն ակնկալում Ռուսաստանից ու Ֆրանսիայից


Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան: ֆրանսիական Libération թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է ինքն ակնկալում Ռուսաստանից:

Իսկ Ֆրանսիայի՞ց: Հարցրել է լրագրողը:

Մոտավորապես նույնը: Պատասխանել է Փաշինյանը. «Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում»,-հավելել է նա:

Առնչվող Հոդվածներ