ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ից 9-ը աշխատանքային այցով Ղազախստանում կլինի: Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: