Հեղինակային

Նիկոլ Փաշինյանի ելույթն այսօր ցնցող էր և հուզիչ. ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյան

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այսօր ցնցող էր և հուզիչ …
Այս ելույթից հետո պիտի որ անպատասխան հարցեր չմնային, բայց դե շոուն դեռ երկար կշարունակվի:
Փաշինյանն այսօր ասաց , -«այո՛, հաղթանակը շատ տերեր ունի, հաղթանակը բոլորինդ է լինելու, բայց պարտությունն էլ որբ չէ, պարտության տերը ես կլինեմ»։

Ու հիմա գրում են, թե դե էնտեղ թիմ չկա, դրա համար էլ Փաշինյանը պատասխանատվությունը վերցնում է միայն իր վրա:

Պարտությունը (եթե մտքներովդ այդպես է անցել) վերցնում է իր վրա մեզանից յուրաքանչյուրը, ով կողմ է քվեարկել կառավարության ծրագրին։ Իսկ մենք կողմ ենք քվեարկել` հրաշալի գիտակցելով, որ կոճակի այդ սեղմումն ամրագրում է մեր պատասխանատվությունն ու հաշվետվությունը բոլորի առաջ։ Դուք պարզապես դեռ մեր թիմին չեք ճանաչում: Դեռ կհասցնեք: Առջևում դեռ 5 տարի կա
Լսեք, կրկին լսեք , նորից լսեք, էլի լսեք այս ելույթը»:

Առնչվող Հոդվածներ