Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի կինը հանդիպել է հայտնի աղանդավորական կառույցի ղեկավարի հե՞տ:

Այսօր` նոյեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA Armenia ԱՀԱԸ Հայաստան) Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին։ Այս մասին հայտնում է Հակոբյանի խոսնակ Արփինե Զարգարյանը:

Հանդիպման ընթացքում Ներսեսսյանը ներկայացրել է ԱՀԱԸ-ի հիմնադրման պատմությունը, առաքելությունը, գործունեությունը, ինչպես նաև իրականացվող ծրագրերը: «Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում իրականացվող մեր ծրագրերն ի սկզբանե զուտ մարդասիրական բնույթ են կրել, սակայն այսօր կազմակերպությունը հիմնականում կրթական ոլորտին առնչվող ծրագրեր է իրականացնում»,- ասել է Հարութ Ներսեսսյանը՝ մատնանշելով «Ավետիսյան» կրթահամալիրի օրինակը, որի նպատակն է «իրականացնել բարձրորակ նախակրթական և լրիվ միջնակարգ կրթության ծրագրեր»:

Analitik.am-ի հետ զրույցում Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյան, խոսելով վերոնշյալ կազմակերպության մասին, հայտարարեց, որ այն աղանդավորական կառույց է` փողերի լվացման կենտրոն. «Իրենց գործունեությունը ծավալում են փողերի լվացումով և բիզնեսով: Հայաստանի հողերն են գնում ԱՄՆ-ի կազմակերպության համար: Եթե մենք գոռում ենք Ղարաբաղի հողերի մասին, որ 800 հեկտար հող ենք տվել, հայ ավետարանչականը գնում է այդ հողերն ու ձևակերպում է ամերիկյան կառույցի տակ: Ստացվում է, որ այդ հողերը ԱՄՆ-ին են պատկանում և նա ցանկացած ժամանակ կարող է ներխուժել Հայաստան և այդ հողերի պաշտպանության անվան տակ կատարի իր ռազմական գործողությունները, ինչպես արել են Հայիթիում 1981 թվականին»:

Առնչվող Հոդվածներ