Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ծաղիկներ է դրել բանաստեղծուհու շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել բանաստեղծուհու ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Առնչվող Հոդվածներ