Մշակույթ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դիտել են Ն. Գոգոլի «Ռևիզոր» կատակերգական ներկայացումը (լուսանկարներ):

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի՝ տիկին Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ դիտել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի հիման վրա բեմադրված կատակերգական ներկայացումը, որի գեղարվեստական ղեկավարն է Երվանդ Ղազանչյանը, բեմադրության հեղինակը՝ Հակոբ Ղազանչյանը։

Առնչվող Հոդվածներ