Հասարակություն

Նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալվածը 600 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

armtimes.com-ի տեղեկություններով, հունվարի 8-ին, նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալված Մերուժան Ոսկանյանը 600 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ոսկանյանը եւ գործով մյուս մեղադրյալ Գոռ Հակոբյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար:

Հարությունյանը տեղեկացրել է, որ գործով կա նաեւ երկու կասկածյալ, որոնց նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսպիսով՝ սույն գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեն Գոռ Հակոբյանը եւ Մերուժան Ոսկանյանը, իսկ կասկածյալի կարգավիճակում են գտվում եւս երկու անձ: Նրանք բոլորն էլ ազատության մեջ են:

Կարդացեք նաև՝ «Պրիզիվի ավտոբուսի դռանը խփել եմ, որ բացեն, քրոջս տղային տեսնեմ». Միջադեպի մասնակիցներից մեկին գտել են

Կարդացեք նաև՝ Մի խումբ մեքենաներ կանգնացրել էին զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ

Առնչվող Հոդվածներ