ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել. այս ավտոմեքենան ամենաարագն է աշխարհում


ԱՄՆ-ի Բոնեվիլ աղի լճում ավանդական ներքին այրման արժիչով կահավորված ավտոմեքենաների ցամաքում տեղաշարժման արագության նոր ռեկորդ են սահմանել : Առավելագույն արագությունը, որը գրանցել է սթրիմլայներ Speed Demon-ը, կազմել է մոտ 775 կմ/ժ : Սակայն որպես ռեկորդ գրանցվել է դրա երկու երթևեկությունների արագությունների միջինը՝ 757 կմ/ժ :

Speed Demon սթրիմլայները կահավորված է վեցլիտրանոց Chevrolet-ի V8 HEMI կրկնակի տուրբոլիցքավորմամբ : Այն ունի 2500 ձիաուժ և աշխատում է յոթ մակարդակ ունեցող ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղությամբ :

Ի տարբերություն սթրիմլայներների մեծ մասի, որոնցում վարորդի համար նախատեսված հատվածը շատ նեղ է, Speed Demon-ի ներքին կառուցվածքը լիաժեք ինքնաթիռային խցիկ է հիշեցնում :

Հերթական անգամ աղի լճի վրայով վարելիս Speed Demon-ին հաջողվել է գրանցել 757 կմ/ժ արագություն՝ գրանցելով համաշխարհային ռեկորդ : Նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 2018 թ., նույնպես պատկանում էր Speed Demon-ին : Այդ ժամանակ սթրիմլայները կարողացել էր գրանցել մինչև 722 կմ/ժ արագություն :

Հուլիսի կեսին ամերիկյան Bring a Trailer աճուրդի ժամանակ վաճառքի էին դրել մեկտեղանի սթրիմլայներ, որը հրթիռի տեսքով էր կառուցված : Արագության համաշխարհային մի քանի ռեկորդներ գրանցած այդ ավտոմեքենան հնարավոր է գնել 19,000 դոլարից սկսած գնով :

Առնչվող Հոդվածներ