Հասարակություն

Նոր Հայաստան նոր Հայրապետ աղանդը հաթաթա է տալիս Նիկոլ Փաշինյանին

Կարեն Շահվերդյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․
Նոր Հայաստան նոր Հայրապետ աղանդը հաթաթա է տալիս Նիկոլ Փաշինյանին

Այսօր նոր Հայաստանի աղանդավորները նորից ցույց են արել: Այս անգամ թեման Նիկոլ Փաշինյանն էր: Էլ սորոսի, էլ անտարբերության մեջ ինչ ասես, որ չասեցին մեր վարչապետին: Կյանքումս ինչ ասես տեսել էի` էլ կարգալույծ արած աբեղա վարդապետի լանջախաչով, էլ չպսակված հակաեկեղեցական աղջիկ, որ ում տեսնում պսակված է ասում, էլ Ղպտի եկեղեցում ապրող ագենտ ում սիրտը ցավում է հայ եկեղեցու համար, էլ դիվանատանը փարթի կազմակերպողներ, էլ գող փիսո, էլ օղորմածիկ քյաչալ Յազիչյան, բայց էսքանը էսօրվա տեսածիս դեմ ոչինչ է: Պատկերացնո՞ւմ եք՝ սուրբ Աննայի դեմ հավաքված աղանդավորները, որ արդեն 8 ամիս ա մլավում և հաչում են այսօր ֆշշացրեցին ու ո՛չ ավել, ո՛չ պակաս մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա տիպիկ հայկական սերիալ է, որ սկսվում է սիթքոմ ֆորմատով՝ արանքում ֆանտաստիկա, իսկ վերջում ավարտվում մելոդրամայով: Ախր մեռանք ասելով՝ էտ Կորյունը կենաց ասել չգիտի, ո՞ւր եք դրան միկրաֆոն տալիս: Էնքան հիմար բաներ խոսեց միկրոֆոնը փչացավ: Աստված էլ ա սրան նշաներ ցույց տալիս, բայց դե կապրոնա, ուղեղ չկա, պինդ ա, չի մտնում: Նիկոլը սրանց ամեն ձև հասկացրեց, որ ձեր արարքները, մեղմ ասած, էշություն են, բայց սրանք հավատացյալի սև գոտին կապած կռվում են՝ չգիտես ում դեմ: Ի դեպ, տեղեկություններ կան, որ հարությունի աղանդիստները բացելու են նոր հաղորդաշար, անունն էլ դնելու են «հոգևոր ադեկվատներ» նու ժամանակի պահանջներից հետ չմնալու համար: Մի բան արդեն պարզից էլ պարզ է՝ մենք արդեն քիչ-քիչ բախվում ենք նոր հայաստանի մուտացիա ապրող նոր ցուցարարների հետ, որոնց դեմն առնելու համար պետք են գալու հատուկ անտիդեբիլ միջոցներ: Հուսանք մեր նոր կառավարությունը շուտափույթ ձեռք կբերի այդ միջոցները ու մեր եկեղեցիները ու ճանապարհները կմաքրի այս արկածախնդիրներից, որոնք վնասում են մեր երկրի մաքուր օդը ու ջինջ հավատքը:

Առնչվող Հոդվածներ