Հասարակություն

Նոր տարին սկսելու ենք Ուրախ լուրով․ Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը:

2019թ–ի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառուներ ու նպաստառուներ Հայաստանում չեն լինի…

Spunitk Արմենիան պարզել է, թե ում թոշակներն ու նպաստներն է ավելացնելու կառավարությունը…

2019թ.–ի հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանում կբարձրանան։ Օրեր առաջ հրապարակված այս տեղեկությունը հատկապես թոշակառուների շրջանում մեծ ոգևորություն ու սպասում է առաջացրել․․․

Բայց, պարզվում է` կառավարության որոշումը վերաբերում է ոչ բոլորին․․․

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը․․․

«Բարձրանալու են միայն նվազագույն կենսաթոշակները, այսինքն` այն կենսաթոշակները, որոնք ցածր են պարենային (ծայրահեղ) աղքատության գծից»,– ասաց փոխնախարարը․․․

Նվազագույն շեմը կառավարությունը սահմանել է 25 500 դրամը, քանի որ կառավարության հաշվարկով, Հայաստանում գոյատևելու համար մարդուն նվազագույնը ամսական այսքան գումար է անհրաժեշտ․․․

Սմբատ Սաիյանի խոսքով` կառավարության նախաձեռնությունը տարածվելու է նվազագույն շեմից ցածր կենսաթոշակ ստացող 20-21 հազար թոշակառուների վրա․․․

Նրանք հիմնականում մինչև 10-12 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդիկ են, քանի որ գործող օրենքով, շուրջ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուներն այժմ 24 000 դրամ կենսաթոշակ են ստանում․․․

«Այս պահին շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի համաձայն` բարձրանալու են միայն այն կենսաթոշակները, որոնք շատ ցածր են․․․

Դա նշանակում է, որ սահմանում ենք մի չափ, որից ցածր մարդը չի կարող ստանալ»,– ասաց Սաիյանը․․․

Կառավարության նախաձեռնությունից Հայաստանի շուրջ կես միլիոն թոշակառուներից կօգտվեն միայն 20 հազարը․․․

Բանն այն է, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում 497 394 թոշակառու կա, որոնցից այսօր 25 500 դրամից ցածր կենսաթոշակ ստանում է միայն 20-21 հազար մարդ․․․

Հենց նրանք էլ, փաստորեն, օգտվելու են կառավարության հայտարարած թոշակների բարձրացումից․․․

Բացի այդ 2019 թվականի հունիսի 1-ից կառավարությունը մտադիր է ավելացնել նաև նպաստները։ Այն կհասնի մինչև․․․

Առնչվող Հոդվածներ