Սպորտ

Շախմատ. Սերժ Սարգսյանը պարգևատրել է Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողներին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման հանդիսավոր արարողությունը: Տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է մրցանակակիրներին:

Հիշեցնենք, որ կանանց պայքարում Հայաստանի չեմպիոն էր դարձել Մարիա Գևորգյանը և ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմ:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Սուսաննա Գաբոյանը, իսկ Սիրանուշ Ղուկասյանը եզրափակել էր լավագույն եռյակը:

Տղամարդկանց մրցաշարում 10 տարվա ընդմիջումից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արման Փաշիկյանը: 2018 թվականի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը արժանացավ բրոնզե մեդալի:

Լուսանկարը` mediamax.am-ի:

Առնչվող Հոդվածներ