Հասարակություն

Շանթ Հարությունյանն արդեն տանն է

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը։ «Նա արդեն տանն է»,- հուզված պատասխանեց կինը։ Հարցին՝ համաներմա՞մբ է ազատ արձակվել Շանթ Հարությունյանը, կինը դրական պատասխան տվեց։ Նշենք, որ համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօր և արդեն սկսել է ՔԿՀ-ներից դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ 2013 թվականի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու համար:

Դրանից հետո ձերբակալվեցին, կալանավորվեցին, այնուհետև ազատազրկման դատապարտվեցին Շանթ Հարությունյանն ու նրա 12 ընկերները: Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը համապատասխան կարգով կարող է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ բաց ռեժիմով պատիժը կրելը շարունակելու համար, սակայն նա կտրականապես հրաժարվում էր դուրս գալ կալանավայրից՝ պահանջելով արդարացում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Առնչվող Հոդվածներ