Արտակարգ դեպք/Պատահարներ

Շենգավիթ ԲԿ-ում քաղաքացիներից փող են կլպում. ահազանգ:

«Շենգավիթ ԲԿ-ում  թալան է, քաղաքացիներից օրը ցերեկով  փող են կլպում»:Armdaily.am-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել այն մասին, որ Շենգավիթ ԲԿ-ում ավտոկայանատեղիի  գները բավականին բարձր են. 15 րոպե անվճար է, 1 ժամը  200 դրամ, 2 ժամը՝500: Եթե քաղաքացին կանգնում է կայանատեղիում 1 ժամ 5 րոպե, ապա գանձվում է 1000 դրամ: Քանի որ ԲԿ-ում  սովորաբար հիվանդները երկար են սպասարկվում , ուստի դուրս գալիս բավական շատ գումար են վճարում:

Շենգավիթ ԲԿ-ի մամուլի ծառայությունից Armdaily.am-ին  փոխանցեցին, որ իրենք նույնպես քաղաքացիներից բողոքներ ստացել են.«Բայց մեզ համար զարմանալի է, թե քաղաքացիներն ինչու են բողոքում, քանի որ բոլոր հիվանդանոցներում էլ կայանատեղիի վճարներն այսպիսինն  են»:

Մեր այն հարցին,  թե չեն պատրաստվու՞մ որևէ փոփոխություններ կատարել՝ այդքան բողոքներ ստանալուց հետո, մամուլի ծառայությունից պատասխանեցին.«Մենք արդեն վերանայում են գնային քաղաքականությունը»: Բայց թե որքան են պատրաստվում իջեցնել գները, ծառայությունից չպատասխանեցին.«Ավելի մանրմասն իմանալու համար խնդրում ենք գրավոր հարցում ուղարկել»:

Առնչվող Հոդվածներ